Ցմահներից փաստաթղթեր են ուզել. հնարավո՞ր է ներում շնորհվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջերս նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց տվյալներով։ Խոսքը, մասնավորապես, այն դատապարտյալների մասին է, որոնք քրեակատարողական հիմնարկում այս ընթացքում աչքի չեն ընկել հակաօրինական վարքագծով, ունեն դրական բնութագրեր, կարգապահական տույժեր եւ հնից մնացած քաղհայցեր չկան նրանց նկատմամբ, եւ որոնց կարող են երաշխավորել պետական տարբեր պաշտոնյաներ, մտավորականներ։
Այդ անձանց տվյալները պահանջել են՝ առանց նպատակը բացատրելու։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է նախագահը նրանց ներում շնորհի՝ ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրին ընդառաջ, կամ ոմանց նկատմամբ պայմանական վաղաժամկետ կիրառվի։ Այլ տարբերակներ եւս չեն բացառվում՝ ազատության հնարավորություն ունենան հատուկ կարգավիճակով եւ հստակ փորձաշրջանով։
Այս հարցերում թե՛ ՔԿՀ-ն, թե՛ նախագահականը, թե՛ դատապարտյալների հարազատները լռություն են պահպանում՝ գործընթացին չվնասելու համար։
Նշենք, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում համաներում չեն հայտարարում, փոխարենը վերջին ամիսներին գործի են դրել վաղաժամկետ ազատման ինստիտուտը։ Ինչպես հայտնել էինք, վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62, սեպտեմբերին՝ 41։ Մինչդեռ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...