ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարց․ Վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել նաև որոշ հայկական լրատվամիջոցներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Պատասխան․ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...