Ինչպե՞ս վերականգնել սիրահարվածության զգացումը հարաբերություններում
Ֆլիրտ
Փորձիր զուգընկերոջդ սեթեւեթ նշաններ տալ, ուղարկիր անկեղծ լուսանկարներ կամ զանգահարիր նրան՝ խոստանալով տուն հասնելուն պես կրքոտ ընդունելություն կազմակերպել։ Փորձիր սեքսուալ լարումը պահպանել հարաբերություններում։
Խաղա
Սիրահարության շրջանում նուրբ խենթություններ անելու ցանկությունը հեղեղում է մեզ։ Պահպանիր դա։ Փորձիր վերադառնալ այդ ժամանակաշրջան, զբոսնիր նրա հետ երբեմնի ժամադրությունների վայրերով, հիշեք հին ու բարի ժամանակների գեղեցիկ նրբությունները։ Դրանք կհիշեցնեն ձեզ, թե ինչու եք միասին ձեզ լավ զգում։
Քեզ ժամանակ հատկացրու
Ժամանակ գտիր ինքդ քեզ հետ լինելու համար։ Դա անհրաժեշտ է, որպեսզի չլուծվես դիմացինի էության մեջ։ Ձեր զուգընկերոջ հետ ամեն բան լավ կլինի, եթե ժամանակ առ ժամանակ հեռանաք իրարից։
Անակնկալներ
Նվերների հարցում միշտ ավելի կարեւոր է մտքի եւ ձեռքի աշխատանքը, քան գինը։ Առաջարկիր նրան մերսել կամ շանր աշխատանքային օրվա ավարտին նրա համար սիրած ուտեստը պատրաստիր։
Ժամադրություններ
Դա, իհարկե, չի նշանակում, որ դուք պետք է ամբողջ ազատ ժամանակն անցկացնեք զբոսնելով։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ, գոնե շաբաթը մեկ անգամ պետք է ժամանակ հատկացնեք միայն ձեզ համար։ Միասին դիտեք սիրելեի սերիալը կամ այցելեք ցուցահանդես, միասին մարզադահլիճ հաճախեք կամ պիկնիկ կազմակերպեք։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում