Կառուցապատողները դատի տվել Երևանի քաղաքապետարանին․
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով կառուցապատողների հետ կապված դատական հայցի մասին, նշել էր, թե «ոչ մի լավություն անպատիժ չի մնում» և «եթե մեր նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է, քաղաքապետարանն էլ իր համապատասխան վերաբերմունքը կարտահայտի»: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքն այն մասին է, որ քաղաքապետարանին դատի է տվել կառուցապատողների ասոցիացիան:
Պատճառն այն է, որ այս տարի կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ են սահմանվել, այդ թվում՝ APZ-ի՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարի և այլ վճարների գծով: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքն ընդհանուր վաճառքի, այսինքն՝ շրջանառության 1 տոկոսի մասին է: Ու չնայած կառուցապատողներին ներկայացվել է, որ այդ գումարներն ուղղվելու են մայրաքաղաքի ենթակառուցվածքներին, սոցիալական ու կոմունալ այլ խնդիրներին, բարեկարգմանը, այդուամենայնիվ, կառուցապատողների ասոցիացիան որոշել է դատական կարգով վիճարկել ֆինանսական նոր պարտավորությունները:
Մեր տեղեկություններով, Ավինյանը հանձնարարել է խոշորացույցի տակ վերցնել նրանց գործունեությունը և անհրաժեշտության դեպքում խիստ միջոցներ կիրառել՝ պնդելով, որ մայրաքաղաքի բնակիչներին այդքան անհարմարություններ պատճառող ընկերությունները պետք է որոշակի սոցիալական պատասխանատվություն կրեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...