Պարեկների բռնարարքները որդու հանդեպ՝ հոր մահվան պատճառ․ ահազանգ Կապանից.
Yerkir.am-ը գրում է․
«Yerkir.am-ի տեղեկություններով` օրերս Կապանում ներդրված պարեկները մեքենան տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։
Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյաը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տանից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։
Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել։
Մինչ հարևանները շտապ օգնություն կկանչեին, ներդրված պարեկները ավարտին են հասցրել իրենց «հաղթական գործը» և երիտասարդին անշնչացած հոր մոտից տեղափոխել բաժին։
Այսօր Սեյրան Մարտիրոսյանի հուղարկավորությունն է։
Yerkir.am-ը կփորձի կապ հաստատել հանգուցյալի որդու և հարազատների հետ՝ լրացուցիչ մեկնաբանությունների համար։
Ակնկալում ենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրապարակային պարզաբանումը դեպքի առնչությամբ»


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...