«Ռազբորկա» եւ կրակոցներ Երևանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին
Երևանում բերման է ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երևանսկին, հաղորդում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, որը եղել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ։ Վերջինս եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, որում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանսկին)։
«Վիճաբանության ընթացքում երկու կողմերը հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին»,- գրում է կայքը:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 13 անձինք, այդ թվում՝ Արսեն Երևանսկին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Վիտալի Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ Վիտալի Ավդիանին ևս «օրենքով գող» է: Ոստիկանությունը նաև փորձում է պարզել՝ արդյոք հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած անձինք եղել են, թե ոչ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...