Եթե ուզում են ձեռնամшրտի մեջ մտնել, ավելի հարմար տեղեր կան․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների հնարավոր սադրանքների մասին
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի բացառում, որ ՔՊ-ականները կփորձեն սադրել, իրեն հունից հանել, որպեսզի ինքն ինչ-որ մեկին ֆիզիկական հարված հասցնի, որից հետո գնան ու ոստիկանությունում իր դեմ բողոքներ ներկայացնեն։
«Քանի տարի է՝ նման փորձեր կան, բայց պետք է լինել սառնասիրտ։ Եթե ուզում են ձեռնամարտի մեջ մտնել, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան», - նկատեց Լևոն Քոչարյանը։
Նա անդրադարձավ նաև իրեն վերաբերող քրեական գործին՝ այն աբսուրդ որակելով:
«Ուղղակի զավեշտ էր այս ամեն ինչը, պատկերացրեք խոշտանգում են 4 հոգով, տեսանյութերում ոչինչ չկա, ոստիկանների վրա դատաբժշկական փորձաքննությամբ որևէ հետք չի հայտնաբերվում, բայց 2 ոստիկան գնում և ցուցմունք է տալիս»,- մանրամասնեց պատգամավորը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...