Բաքվի կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կյանքը մազից է կախված
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, ով 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո գերեվարվել էր Ադրբեջանի կողմից, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այդ մասին «Արևելք»-ին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Իւլճէքեանը։
«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Վերջին շրջանում հազվադեպ ենք կապնվում Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից»,- ասել է նա։
Լինտա Իւլճէքեանը նշել է, որ Վիգենի ազատության համար քայլեր արվում են բայց չի ուզել մանրամասներ հայտնել։ Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք էլ քայլեր կանեն Վիգենի կյանքը փրկելու համար։
Հիշեցնենք, որ լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանը իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թ.նոյեմբերի 11-ին ու գերեվարվել էին։ Օրեր անց Վիգեն Էուլջեքյանին, որ տաքսու վարորդ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք էր առաջադրվել, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...