«Փարավոն»-ի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել. Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ
Նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստի և ժամանցի համալիրներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի սրահներից մեկում, որը գտնվում է վերանորոգման փուլում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18:44-ին։ Այրվել են սրահի առաստաղի երեսպատման կտորե շերտը՝ 320 քմ և նրբատախտակը՝ մոտ 6.6 քմ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...