Իրավապահները չեն հերքում Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը
Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման որոշում ունենալու, նրան ձերբակալելու մասին լուրը դատախազությունը չի մեկնաբանում, ըստ այդմ՝ նաեւ չի հերքում։
Քաղաքական իշխանության կողմից իրավապահների առաջ խնդիր է դրվել ԶՄՊԿ-ին առնչվող գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում է նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները։
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը, որտեղից խնդրել են գրավոր հարցում ուղարկել, որն, իհարկե կուղարկենք և պատասխանը ստանալուց անմիջապես հետո կհրապարակենք։ Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ իրավապահները փաստացի բանավոր չեն հերքել լուրը։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը այս պահին Հայաստանում չէ։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նա նշել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկայումս գտնվում է արտերկրում և մի քանի օրից կվերադառնա, եւ չի բացառել իր նկատմամբ նոր բեմադրություն կազմակերպումը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...