Իտալիայում բարի այցելուներից մեկը վճարել է հաշիվն այցելությունից 15 տարի անց և ներողություն խնդրել սեփականատիրոջից
Իտալիայում բարի այցելուներից մեկը վճարել է հաշիվն այցելությունից 15 տարի անց և ներողություն խնդրել հաստատության սեփականատիրոջից, հայտնում է Bild-ը։
2008 թվականին անհայտ տղամարդն իր ընկերների հետ մտել է իտալական Տրենտո քաղաքի Simposio բար։ Նրանք փախել են՝ առանց հաշիվը վճարելու։
«15 տարի առաջ շաբաթ երեկոյան ես եկա այստեղ և ընկերներիս հետ մի քանի բաժակ գինի խմեցի: Կատակի համար մենք փախանք՝ առանց վճարելու։ Դա մեզ հանցագործ դարձրեց։ Ահա թե ինչու ես այդ օրվանից ոտք չեմ դրել ձեր բար», - նման նամակ է վերջերս ստացել բարի սեփականատեր Անդրեա Բոսիցիոն:
Նամակի հեղինակը ներողություն է խնդրել հաստատության սեփականատիրոջից և փորձել փոխհատուցել՝ ծրարի մեջ դրել է 30 եվրո և նշել, որ այդ գումարը չորս անգամ ավելի է, քան նա պետք է վճարեր 2008 թվականին։
«Ես ձեզ կթողնեմ որոշեք՝ ընդունո՞ւմ եք իմ ներողությունը, թե՞ ոչ։ Մենք նորից կտեսնվենք, քանի որ հիմա ես գլուխս բարձր կվերադառնամ բար»,- գրել է տղամարդը։
Ինքը՝ Բոսիցիոն, ասում է, որ այն օրը, երբ ստացել է այս նամակը, լավագույններից մեկն է եղել իր աշխատանքի բոլոր 18 տարիների ընթացքում։ Այժմ բարի տերը նամակի հեղինակին սպասում է «գրկաբաց ու մի բաժակ լավ գինով»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...