Վիճաբանություն և ծեծկռտուք՝ բենզալցակայանում. կա վիրավոր
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին, վճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանում ծեծկռտուք է տեղ ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Իրավապահները պարզել են, որ ժամը 19:00-ին «Ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն է տեղափոխվել է Երևանի բնակիչ 41-ամյա Հայկ Մ.-ն:
Ժամը 15:20-ի սահմաններում նշված բենզալցակայան է ժամանել անհայտ մի քաղաքացի, ով ցանկացել է բենզին լիցքավորել, որի ժամանակ նրա և Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:
Քրեական հետախույզները պարզել են, որ Հայկ Մ.-ի հետ վիճաբանել է Հունաստանի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Է. Էլեֆտերադիսը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...