Էկոնոմիկայի նախարարությունը 64 հազար դոլար է փոխանցել Վահրամ Թոքմաջյանին
«Հրապարակը» գրում է. Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Վահրամ Թոքմաջյան անհատ ձեռնարկատիրոջ հետ՝ վերջինիս փոխանցելով 25 մլն 800 հազար դրամ` մոտ 64 հազար դոլար։
Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է, պատմության ուսուցիչ եւ ժամանակին աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պարբերաբար հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի հրապարակումներով: Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաեւ համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...