ՀՀ նախագահը կայցելի Սյունիք. ինչ կարևոր իրադարձություններ են սպասվում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ու ցավակցական ուղերձներից զատ, որոշել է հետաքրքրվել նաեւ ներհայաստանյան հարցերով․ վաղը նա եռօրյա այցով Սյունիք կմեկնի։ Ըստ մեր աղբյուրների՝ կայցելի մարզի բոլոր խոշոր համայնքներ, կհանդիպի մարզային իշխանության եւ համայնքապետերի հետ։ Մարզի ղեկավարությանը փոխանցել են, թե նախագահը ցանկանում է ծանոթանալ մարզային խնդիրներին։
Սակայն երկրի քաղաքական ղեկավարության՝ Սյունիքի նկատմամբ վերջին շրջանի «հետաքրքրվածությունը» որոշ լարվածություն է առաջացրել բնակչության շրջանում: Եվ ոմանք չեն բացառում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության ներքո հայտնված Սյունիքում գուցե կարեւոր իրադարձություններ են սպասվում, եւ դա է այս ուշադրության բուն պատճառը։ Շաբաթ օրն էլ Փաշինյանն էր Սյունիքում` պարեկներին էր այցելել։ Ուշագրավ է, որ մեկ էլ 2 տարի առաջ՝ 2021-ին է Խաչատուրյանը եղել Սյունիքում՝ կրկին՝ Փաշինյանի այցից անմիջապես հետո։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...