Եթե սա է ձեր ձգտած արդարադատությունը, առնվազն, խաբել եք ժողովրդին. Արծվիկ Մինասյան
«Քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածության հարցը և սա առիթ է խոսելու, իսկապես, դատական համակարգի մասին: Ճշմարտությունն այն է, որ ցավոք այսօր ՀՀ դատական համակագն իրականացնում է ուղիղ հենց անարդարադատություն …
Իմ խորին համոզմամբ խնդիրն այն է, որ ներկա դատական համակարգը, որը սահմանադրական փոփոխությունների արդյունքում պետք է լիներ ավելի անկախ՝ օրենսդիր և գործադիր իշխանություններից, իբրև պետության կարևորագույն երրորդ ճյուղ, ամբողջությամբ մխրճվել է հենց օրենսդիր ու գործադիր իշխանությունների, մեծամասնություն կազմող քաղաքական միավորի մեջ… 3200-ից ավելի անձինք այս ընթացքում բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, գերակշիռ մասում նպատակը մեկն է եղել ուղղակի անձանց զրկել իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, այն է հավաքների մասնակցությունից:
Բայց ողբերգական այն է, որ դրանից հետո կիրառված խափանման միջոցները կիրառվել են հենց ազատությունից զրկելու նպատակով: Կալանավորումն այս իշխանության օրոք դիտվում է որպես պատժի տեսակ, կիրառվում է կալանավորումը՝ առանց հաշվի առնելու ՔՕ պահանջները: Կալանքը որպես խափանման միջոց պետք է դիտվի վերջին հնարավորություն, մենք ունենք բացահայտ չարաշահում այս գործիքի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...