Ալեն Սիմոնյանի որդու քավորի ընկերությանը խախտումով է շինթույլտվություն տրվել
Hetq.am-ը գրում է. «Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախատումով է տրվել։ Փաստն արձանագրել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի հիման վրա վարչական վարույթ է սկսել։
Այս տարվա հուլիսին «Հետքը» հրապարակել էր Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած կնքահոր՝ Էդգար Ավագյանի մասնակցությամբ 40-ից 50 մլն դոլար գնահատված համալիրի կառուցման մասին։ «Հետք»-ը պարզել էր, որ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինթույլտվություն տվել էր խախատումներով։ Համայնքապետը չէր սպասել փորձաքննությունների եզրակացությանը և օրենքի խախտմամբ շինարարության թույլտվություն էր տրամադրել, դրանով հնարավորություն էր տվել կառուցապատողներին ժամանակից շուտ սկսել շինարարությունը։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինարարության թույլտվությունը տրամադրել է առանց ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացության։ Ավելին, մեր հարցումից հետո նախաձեռնված ստուգման արդյունքում տեսչական մարմինը համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված ևս մեկ խախտում է հայտնաբերել։ Ծաղկաձորի համայնքապետը նույն կառուցապատման աշխատանքային նախագիծը հաստատել է նախագծման թույլտվության պահանջի խախտումով»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...