Արդարադատության նախարարությունը 2 դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունը 2 դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը վարույթ է ընդունել։ ԲԴԽ-ում հոկտեմբերի 31-ին կքննվեն Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի եւ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի դեմ հարուցված կարգապահական վարույթները։
ԲԴԽ-ից չհայտնեցին, թե որն է վարույթի հիմքը: Նշենք, որ սովորաբար արդարադատության նախարարության համար վարույթ հարուցելու հիմք են դառնում որոշումները դատավարության կողմերին տրամադրելու ուշացումները, ՄԻԵԴ վճիռները, որտեղ Հայաստանը պարտվել է տվյալ դատավորների վճիռների պատճառով, կամ էլ դատավորների հարցազրույցները, որտեղ թեթեւ քննադատական խոսք կա ԲԴԽ-ի որոշումների վերաբերյալ։ Իսկ իրականում` թիրախում հայտնվում են անհնազանդ դատավորները, որոնք իշխանությունների հրահանգները չեն կատարում: Արմինե Սաֆարյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին, մինչ այդ աշխատել է Դատական դեպարտամենտում, իսկ Արտաշես Հովհաննիսյանը դատավոր է աշխատում 2008 թվականից։ Երկուսն էլ դրական վարկանիշ ունեցող դատավորներ են։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...