Հայտնի են ամուսնական դավաճանության գլխավոր նշանները
Ամուսնական անհավատարմության հայտնաբերմամբ մասնագիտացված Lipstick Investigations ավստրալական ընկերության տնօրեն Դեվիդ Քինգը նշել է այն հիմնական նշանները, երբ տղամարդը դավաճանում է կնոջը, հաղորդում է Daily Mail-ը:
Որպես կանոն՝ կնոջը դավաճանող տղամարդը սկսում է ավելի շատ իրեն հետեւել, մասնավորապես, հաճախ սափրվել, զգեստապահարանը եւ օծանելիքը թարմացնել: Այդպիսին ամուսինները սմարթֆոնով երկար ժամանակ են անցկացնում եւ ստանում անսովոր հաղորդագրությունները:Որպես կանոն, սմարթֆոնն այլ մարդկանց համար անհասանելի դարձնելու նպատակով գաղտնաբառ է օգտագործվում:
«Եթե մարդիկ մեղավոր են, նրանք զայրանում են: Տղամարդիկ հաճախ են այս մեթոդն օգտագործում տանից դուրս գալու համար», — նշում է Քինգը:
Նրա կարծիքով՝ այս դեպքում ամուսինների պահվածքը դժվար է բանական անվանել:
Նման ամուսինները նաեւ ավելի հաճախ, քան նախկինում երկար ժամանակ աշխատավայրում են լինում կամ ուշ ժամի զբոսնում են՝ դրա համար տարբեր արդարացումներ գտնելով:
Քինգի ընկերությունը, որը 20 տարվա ընթացքում ամուսնական դավաճանության հայտնաբերմամբ է զբաղվում, սովորաբար գաղտնի տեսախցիկների օգնությամբ է հետեւում ամուսիններին:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում