Բրիթնի Սփիրսը հայտնել է, որ 19 տարեկանում հղիացել էր Ջասթին Թիմբերլեյքից
Ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսը նախկին սիրելիին՝ երգիչ Ջասթին Թիմբերլեյքին, մեղադրել է իրենց երեք տարվա հարաբերությունների ընթացքում իրեն դավաճանելու համար։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ գրելով, որ Սփիրսը, որը Թիմբերլեյքի հետ հանդիպել է 1999-2002 թվականներին, չի նշել այն մարդու անունը, որի հետ սիրելին դավաճանել է իրեն ՝ անվանելով նրան «մեկ այլ հայտնի մարդ»։
Ըստ TMZ-ի ՝ աստղն իր գրքում ասել է, որ չի ցանկանում նշել այդ կնոջ անունը, քանի որ նա ընտանիք ունի:
Իր հուշերում Սփիրսը նաև պատմել է, որ 19 տարեկանում հղիացել է Թիմբերլեյքից։ Նա մանրամասնել է, որ 2000 թվականի վերջին հղիությունը դադարեցնելու «տանջալից» որոշում է կայացրել ։
«Ես այնքան շատ էի սիրում Ջասթինին: Միշտ սպասում էի, որ մի օր ընտանիք կստեղծենք։ Նա ասաց, որ մենք պատրաստ չէինք երեխայի ծնվելուն, որ մենք շատ երիտասարդ էինք։ Համոզված եմ, որ մարդիկ ինձ ատելու են դրա համար, բայց ես համաձայնեցի երեխա չունենալ: Ես չգիտեմ ՝ դա ճի՞շտ որոշում էր, թե՞ ոչ ։ Եթե դա կախված լիներ միայն ինձանից, ես երբեք դա չէի անի: Եվ այնուամենայնիվ, Ջասթինն այնքան վստահ էր, որ չի ցանկանում հայր լինել»,- գրել է նա:
Ըստ Սփիրսի՝ արհեստական վիժեցումն իր հետ պատահած ամենասարսափելի բաներից էր:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...