Dasaran.am-ի հիմնադիր Սուրեն Ալոյանը կկալանավորվի, թե՝ ոչ, պարզ կլինի այսօր․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստ է նշանակված Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի գործով։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Լևոն Սահակյանը։
«Դատախազը միջնորդություն է ներկայացրել, որ կալանքը ընտրվի որպես խափանման միջոց, իսկ մենք պնդում ենք, որ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կարող կիրառվել այդ թվում՝ նաև գրավ։ Այսօր դատական նիստին պարզ կլինի, կկալանավորվի Սուրեն Ալոյանը, թե՝ ոչ»,- փոխանցեց նա։
Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել, իսկ քրեական գործը ենթակա է կարճման։
«Քննչականն ինչ գործողություններ է կատարել փախանման միջոցն ընտրելուց հետո չեմ կարող ասել, քանի որ այն գաղտնիք է եղել նաև փաստաբանների համար։ Սակայն, եթե մի փոքր ջանասիրություն ցուցաբերեն, շատ արագ պետք է կարճվի այս քրեական գործը»,- մատնանշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...