ՔՊ-ն քաղաքապետ ընտրեց իրենց առաջնորդին հայհոյողի շնորհիվ. Աբգարյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության երրորդ համարը զբաղեցնող Իզաբելլա Աբգարյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ավագանու անդրանիկ նիստին, նշեց. «Իրար միացան ուժեր, որոնք առանձին չէին կարողացել բավարար ձայներ հավաքել: Սա Երևանի համար մեծագույն հարված էր: Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ իր համար Ավինյանն է առավել նախընտրելի, քան Մարությանն, այնպես որ այս մասով որևէ նորություն չկար, զարմացած չենք, ՔՊ-ն իրենց վարչապետին հայհոյողի հաշվին քաղաքապետ ընտրեց: «Հանրապետություն» կուսակցության մասով էլ չկա ոչ մի նորություն: Ես այդ կուսակցությանը չեմ համարում ընդդիմություն: Նրանք մշտապես կիսում են ՔՊ-ի տեսակետները», - նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կայացել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդրանիկ նիստը: Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը բոյկոտ են հայտարարել և չեն մասնակցել ավագանու նիստին, իսկ ահա «Հանրային ձայնն» ու «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացան նիստին, մի մասն ապահովեց քվորում, մյուս մասը` Ավինյանին ձայներ նվիրեց:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...