Վտանգավոր քայլ. ԱՄՆ-ն հեռանո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբից
«168 ժամ» թերթը գրում է. «Կարծում եմ, որ Թրամփի աշխատակազմը ԼՂ հակամարտությանն ամենաբարձր մակարդակով չէ ուշադրություն դարձնում: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նախագահ Թրամփը փորձում է նվազեցնել ԱՄՆ ղեկավարության դերակատարությունն աշխարհում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում խիստ բյուջետային կրճատումների միջոցով: Ի վերջո, ամենայն հավանականությամբ, աշխատակազմը կընդունի, որ Մինսկի խմբի միջոցով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցումն ապահովում է մի կոնկրետ ծրագիր, որի վրա ԱՄՆ-ը ու Ռուսաստանը կարող են աշխատել համատեղ՝ հանուն խաղաղության»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով ԼՂ հարցում Սպիտակ տան դիրքորոշմանը:
Ըստ նրա՝ իսկապես Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի պաշտոնի կրճատումն անխոհեմ եւ նույնիսկ՝ վտանգավոր քայլ է, քանի որ դա կարող է ստեղծել վակուում, ինչը արդյունքում Մինսկի խմբի գործընթացը կարող է ձախողվել, որի հետեւանքը լարվածության պարուրաձեւ աճը կլինի, որի գագաթնակետն այլ պատերազմը կարող է լինել:
«Ավելին՝ բյուջետային տեսանկյունից այս քայլն անիմաստ է, քանի որ ԱՄՆ համանախագահի պաշտոնի ծախսերը հոգում է ԵԱՀԿ-ն, եւ ոչ՝ ԱՄՆ կառավարությունը»,- ասել է Բրայզան:
Ի դեպ, նրա կարծիքով՝ Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերսկսել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական բանակցությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...