Բենզինի գնի բարձրացումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ
Հայաստանում բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է արտաքին գործոնններով, այն երկրների իրավիճակով, որտեղից այն ներմուծվում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։
Նա հիշեցրել է, որ այդ ապրանքը լրիվ ներմուծվում է (հիմնականում Ռուսաստանից)։ Նրա խոսքով՝ ներքին պահանջարկի ազդեցության գործոնը գրեթե բացակայում է։
«Ներքին շուկան Հայաստանում հիմնականում ազատ է, եւ գնի փոփոխությունը պայմանավորված է այն երկրների գներով, որտեղից վառելիքը ներմուծվում է»,- ավելացրել է Ադոնցը։
Նա նշել է, որ բենզինի թանկացումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, քանի որ կբարձրացնի տնտեսվարող սուբյեկտների եւ տնային տնտեսությունների ծախսերը։
«Դա կհանգեցնի բազային ապրանքների գների աճի, կհանգեցնի ընդհանուր գնաճի եւ կանդրադառնա քաղաքացիների բարեկեցության վրա»,- ընդգծել է փորձագետը։
Նշենք, որ բենզինի գնի տեսանելի աճը Հայաստանում սկսվել է այս տարվա հունիսին։ Պաշտոնական տվյալներով՝ մայիսի համեմատ աճը կազմել է ավելի քան 10 տոկոս։ Հուլիսին բենզինը թանկացել է եւս 11 տոկոսով, բայց արդեն հունիսի համեմատ։ Սեպտեմբերին աճի տեմպը դանդաղել է՝ կազմելով 5,8 տոկոս օգոստոսի համեմատ։ Բայց եթե համեմատենք այդ ցուցանիշները 2022թ. դեկտեմբերի ցուցանիշների հետ, ապա կստացվի, որ բենզինի գինը բարձրացել է 18 տոկոսով։
Իրականում իրավիճակն ավելի վատ է. բենզինը թանկացել է մոտ 50 տոկոսով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...