Կութի դիրքերում թծնամու կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր
NEWS.am-ը գրում է.
«Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետեւանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երեւանից էր։ Զոհված զինծառայողի մտերիմները NEWS.am-ին պատմեցին, որ Արամը տան միակ տղան էր, ուներ մեկ քույր։ Արամի ընտանիքն ապրում է Կոմիտասում։ 21-ամյա Արամը սովորում էր Սլավոնական համալսարանում՝ «կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։ «Երազում էր օդաչու դառնալ։ Արամը խելացի էր, կատակասեր, ընկերասեր ու շա՜տ բարի»,- ասում է Արամի մտերիմը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 1 զոհ եւ 2 վիրավոր: «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաեւ շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ»,- նշված է հաղորդագրությունում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...