Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը.
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լեւոն Քոչարյանը, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սեպտեմբերի 25-ից մեկամսյա կալանք է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նրա հետ տեսակցություններն արգելված չեն, ընդդիմադիր որոշ պատգամավորներ են նրան այցելել։ Նա խցում մենակ չէ, բայց այցելողներին վստահեցրել է, որ խցում իրեն լավ են ընդունել։
Հիշեցնենք․ սեպտեմբերի 19-ից հետո Երեւանում մասշտաբային ցույցեր սկսվեցին, որոնց մասնակցում էր նաեւ Լեւոն Քոչարյանը։ Չնայած անգամ լրատվամիջոցների ֆիքսած կադրերում է երեւում, որ ոստիկանները նրան բերման ենթարկելիս մեքենայի մեջ հարվածում են, ինչի արդյունքում նա ուղեղի ցնցումով մեկ օր հիվանդանոցում անցկացրեց, սակայն նրան մեղադրեցին 4 կարմիր բերետավորի ծեծելու համար»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...