Դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով իշխանությանը ծնկի ենք բերելու․ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց շարունակել ապակենտրոն պայքարը
Մեր նպատակն է առաջիկա օրերին դասադուլներով, գործադուլներով, անհնազանդության ակցիաներով հասնենք այն վիճակին, որ այս իշխանությանը ծնկի բերենք։
Այս մասին կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք հիմա ունենք մի վիճակ, որ նախկինում չենք ունեցել, դա ապակենտրոն, ցանցային պայքարն է, դա շատ կարևոր սկզբունք է։ Երեկվանից տարբեր խմբեր ինքնակազմակերպվելով՝ ինքնաբուխ իրականացրել են բազմաթիվ ակցիաներ, դա պետք է շարունակել։
Այս պահին կան ձերբակալվածներ, մեր կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է, կարծես մեղադրանք են առաջադրում»,- ասաց Սաղաթելյանը։
Վերջինս նշեց, որ այս պահին իրենցից ակցիայի մասնակիցներ մի մասը շարժվելու է Քննչական կոմիտեի մոտ, մյուսները կառավարության շենքի դիմաց շարունակելու են բողոքի ակցիաները։ Սաղաթելյանը հիշեցրեց, որ ժամը 18․00-ին կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...