Հայկ Մարությանն անկարո՞ղ է պաշտպանվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել է երեկ մասնակցել Հանրայինի կազմակերպած հեռուստաբանավեճին: Իհարկե, փաստարկն այն է, որ նա կարծում է, որ Պետրոս Ղազարյանն ի վիճակի չէ հավասար պայմաններ ապահովել բոլոր կողմերի համար, և բանավեճը օբյեկտիվ չի լինելու: Իրականում գուցե կա այդպիսի խնդիր, բայց բանավեճից հրաժարվելը, միևնույնն է, լայն հանրության կողմից ընկալվեց որպես թուլության նշան: Ստացվում է, որ Հայկ Մարությանն անկարող է պաշտպանվել, ներկայացնել իր դիրքորոշումները, հակափաստարկները, մինչդեռ նրա դերասանական տաղանդը հենց այդտեղ էր պետք գալու:
Եղածն արդեն եղած է: Ամեն դեպքում, նրա կողմից դատարկ թողնված տաղավարը կնշանակի, որ Մարությանը, որ խոսում էր, թե իրեն արգելվել կամ խոչընդոտվել է իրականացնել ծրագրերը, որ շատ աշխատանքներ մնացել են կիսատ ոչ թե իր, այլ իշխանությունների մեղքով, այլևս համոզիչ չի լինի: Նա, ի վերջո, կարող էր ողջ ճշմարտությունը իշխանության երեսով տալ հենց ուղիղ եթերում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...