Մինչեւ երբ «Սպայկա»-ի բեռնատարները կմնան Կոռնիձորում
«Հրապարակը» գրում է. Արդեն մեկ ամիս եւ մեկ շաբաթ է` «Սպայկա» ընկերության 20 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ բեռնված Հայաստանից Արցախ ուղարկվող մոտ 400 տոննա բեռով։ Ճիշտ է` հայտարարվեց, որ փչացող ապրանքներ չկան այնտեղ, սակայն ընկերությունը, ըստ էության, մեծ վնասներ է կրում այդ փիառ-ակցիայի արդյունքում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե որքան կմնան այնտեղ։
Ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մհեր Ղազարյանը երեկ մեզ հայտնեց, որ մեքենաները պետությանը տրամադրվել են բացառապես անվճար հիմունքներով, եւ իրենց ընկերությունն է հոգում այդ բեռնատարների վարորդների պարապուրդի եւ մյուս ծախսերը: «Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կմնան»,- ասաց Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում մնալ Կոռնիձորում։ Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում իրենց բեռնատարների ծառայության արժեքը որքա՞ն է, Ղազարյանն ասաց, որ Հայաստանում իրենք ծառայություն չեն իրականացնում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...