ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները․ Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է (թարմացված)
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են
Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ (19։43-ին) ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի՝ կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։
«Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը»,- հայտնել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...