Ինչի՞ց է Աշոտյանին կալանավորած դատավորն այդպես «ոգևորված».
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես երևում է, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` կալանքի երկարաձգմամբ սկանդալային հայտնիություն ձեռք բերած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը բավական «ոգևորված» է իր ընդունած քաղաքական որոշմամբ:
Ինչպես հայտնի է, 2022 թվականից դատավոր դարձած նախկին փաստաբան Գիվի Հովհաննիսյանի հայրը և եղբայրը անցնում էին 2008 թ. մարտի 1-ի գործով, և ժամանակին Հովհաննիսյանն իր ազգականների դեմ հարուցված քրեական գործը համարում էր քաղաքական, իսկ նրանց ազատազրկումը՝ քաղբանտարկյալություն: Այս հանգամանքը, սակայն, այս դատավորին ոչ միայն չխանգարեց, որ ակնհայտ քաղաքական գործով օրվա իշխանություններին ձեռնտու որոշում կայացնի, այլև փաստացի անձնական վրեժխնդրության դրսևորում ստացավ:
Մեր ունեցած տեղեկություններով, Գիվի Հովհաննիսյանը Արմեն Աշոտյանին կալանավորելուց հետո իր մերձավոր շրջապատում գլուխ է գովացել, թե մի գործով միանգամից «երկու նապաստակ է խփել». հա՛մ ապացուցել է իր հավատարմությունը անձամբ Նիկոլ Փաշինյանին, հա՛մ «մուռ հանել» ու սիրտը հովացրել՝ «Սերժի տեղակալին» նստեցնելով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...