Հայաստանում գոյություն ունի հայկական շահերի պաշտպանների «սև ցուցակ».Հակոբ Տեր-Խաչատուրյան
Օրվա իշխանությունների քաղաքականության նկատմամբ դրսեւորած անհամաձայնությունը որեւէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը:
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքով արգելված է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Եւ սա առաջին ու միակ դեպքը չէ։ Ցավալի է, բայց փաստ, որ ինչպես եւ Ադրբեջանում, Հայաստանում եւս գոյություն ունի հայկական շահերի պաշտպանների «սեւ ցուցակ»։
Օրվա իշխանությունների քաղաքականության նկատմամբ դրսեւորած անհամաձայնությունը որեւէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Նման սահմանափակումները հիմնովին խախտում են իրավունքի եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։
Այս անարդարությունն ու խտրական վերաբերմունքը չի կարելի հանդուրժել։ Հնարավոր բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք հետամուտ լինել, որպեսզի սփյուռքահայ մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները վերականգնվեն»,- ասել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...