Դեպի «ընտրություններ»․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
Հայաստանի մարդու իրավունքների դատախազուհին (ՄԻԴ) ստեղծել է աշխատանքային խումբ, առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ։ Ըստ հաղորդագրության, խումբը հետևելու է ընտրական գործընթացներին, ինչպես նաև համագործակցելու է, այսպես կոչված, քաղհասարակության դիտորդների հետ։ Պարզ է, չէ՞, որ տիկին ՄԻԴ-ը ի վիճակի չէ ինքնուրույն որոշում կայացնելու։ Այսօրվանից պարզ է նաև, թե զրոյանան վարկանիշ ունենալու դեպքում, ինչպիսի աներևակայելի խախտումներ են նախապատրաստում քպ-ականները։ Արդյունքում, ԿԸՀ նախագահ, վարչապետ կոչեցյալի հպատակը կհայտարարի 65%-ով քպ-ի հաղթանակը,մյուս հպատակ՝ ՄԻԴ-ը, քաղհասարակության ականավոր ներկայացուցիչների հետ համատեղ կհայտարարեն, աննախադեպ ազատ , արդար, թափանցիկ ընտրությունների մասին։ Դե, իսկ սահմանադրական դատարանի մասին խոսելն ավելորդ է։
Հ․Գ․ Կհաջողվի՞ «Մայր Հայաստան» դաշինքին «ընտրությունները» վերածել իշխանափոխության։Այո՛, եթե դաշինքը ցուցաբերի վճռականություն, ինչպես նաև ողջ ընդդիմադիր ուժերն ակտիվորեն աջակցեն իշխանափոխությանը։ Այնպես որ,սպասենք և հուսանք։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...