Սարգիս Հովհաննիսյանի մասին տեղեկություններն այսուհետ կհամարվեն պետական գաղտնիք
Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Կառավարության հավանությանն է ներկայացրել իր անձի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի որակելու մասին նախագիծ, ինչն էլ Կառավարությունը հաստատել է։
Ըստ Հովհաննիսյանի ներկայացրած նախագծի՝ Կառավարությունը փոփոխություն է կատարել «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ և Պետական պահպանության ծառայության պետին ներառել է այն անձանց շարքում, որոնց մասին տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիք են։
Ինչպես նշված է Հովհաննիսյանի զեկուցած նախագծում, իր մասին տեղեկությունները պետական գաղտնիք համարելը կապված է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի և այլ ռազմավարությունների հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...