Մարությանի հիմնական շարժառիթը ոչ թե երեւանի ապագա շենացումն է, այլ ընդամենը մանր վրեժխնդրությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ Հայկ Մարությանը երկար քննարկումներից հետո է վերջնական որոշում կայացրել, ընդ որում, նրա մտերիմներն էլ են միայն երեկ իմացել վերջնական որոշման մասին: Այս առիթով պետք է նշել, որ հենց իր ամենամտերիմ անձանցից շատերը, մեղմ ասած, ապշած էին Հայկի որոշումից, քանի որ գիտակցում էին, որ Մարությանի հիմնական շարժաառիթը ոչ թե երեւանի ապագա շենացումն է, այլ ընդամենը մանր վրեժխնդրությունը գործող իշխանությունների նկատմամբ: Սակայն, ի հեճուկս բազմաթիվ հորդորների, «քաղաքապետը» որոշել իր ներկայացումը այս անգամ խաղալ երեւանի փողոցներում, ակնկալելով ծափեր եւ ծաղիկներ:
Մարությանին մոտ կանգնած մարդիկ տարբեր հավաքների ժամանակ անկեղծանում են , որ Հայկն ինքն էլ գիտի, որ իր պաշտոնավարման ընթացքում եղած չարաշահումների մի քանի գործերով քննություններ են գնում, այդ թվում իր կնոջ՝ Իվա Մարությանը մասնակցությամբ: Ոսւտի որոշել է դիմել խորամանկ քայլի. Մասնակցել ավագանու ընտրություններին, հնարովորինս քաղաքականցնել բոլոր քրեական գործերը եւ թաքցնելով իր ներքին վախերը եւ սրտի դողը, փորձել երեւանցիներին հրամցնել «իրական հեղափոխական» լինելու թեզը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...