Կրակոցներ Երեւանում. գլխի մասում հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Երեւանում այսօր՝ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 39-ամյա Արսեն Հովսեփյանն է: Ոստիկանները պարզել են, որ Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի մոտ անհայտ անձը կրակել է Ա. Հովսեփյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով էլ վերջինս հիվանդանոցում մահացել է:
Հայտնաբերվել են 1 պարկուճ եւ 2 գնդակ, իսկ Արթուր Գորգոթյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, ոստիկաններին եւ քննիչներին է ներկայացրել 1 պարկուճ: Դեպքի վայրի զննությամբ էլ Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է 2 կրակված հետք, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել է 1 կրակոցի հետք:
Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի փաստով էլ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...