Հարությունյանը ՔՊ-ական շտաբի ակտիվ այցելուներից ու աջակիցներից էր` ՔՊ շտաբի հայտնի լուսանկարը վկա
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արայիկ Հարությունյանի վրա չեմ ուզում շատ կանգ առնել։ Մարդ, ով եղել է 2018-ի Հայաստանյան այլանդակությունների գաղափարակիցն ու Արցախում դրա տարածողը և դրա մասին հպարտ խոստովանողը․ բավարար է նրան ճանաչելու համար:
Բայց այլ բանի վրա եմ ուզում կանգ առնել: Մեկ շաբաթ, միգուցե, ավելի, շեփորահարվում էր, որ Հարությունյանը բացառիկ հայտարարություններ է անելու և այն Արցախում որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, ձևավորվել էր:
Արցախցիները կարծում էին, թե Հարությունյանը պարզ խոսելու է ինչպես իրավիճակի իրական պատճառների, այնպես էլ ձեռնարկվելիք քայլերի մասին: Ավելի պարզ ասած, Արցախում մարդիկ կամք ունեն` դիմակայելու մեծ զրկանքների, սակայն կարևոր է, որ թունելի վերջում լույսը նկատելի լինի:
Անընդհատ կրկնել, որ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է՝ բավարար չէ, որովհետև նույն փաշինյանական ռեժիմն այդ սկզբունքն ամրագրել էր 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրում, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտարարվեց այդ սկզբունքից հետ կանգնելու և Արցախի հանձնման մասին:
Այս մասի վրա էլ երկար չկանգնեմ, Հարությունյանը ՔՊ-ական շտաբի ակտիվ այցելուներից ու աջակիցներից էր` ՔՊ շտաբի հայտնի լուսանկարը վկա», - գրել է Աբրահամյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...