Ինչից է հիասթափված Դավիթ Տոնոյանը.
«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովին, ավելի ստույգ՝ այդ հանձնաժողովի քպական անդամներին երկու օր շարունակ «հյուրընկալվել» էր գրեթե երկու տարի կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Տոնոյանը հիասթափված է քննիչ հանձնաժողովում իր «հարցաքննության» ընթացքից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Դավիթ Տոնոյանը նախնական ազդակներ է ունեցել, որ իրեն վատ դրության մեջ չեն գցելու և չեն «նեղելու», սակայն այս երկու օրը տեղի ունեցածից հետո անգամ նրա մերձավոր շրջանակներից են ասել, որ պաշտպանության նախկին նախարարը չպետք է գնար հանձնաժողով և մասնակցեր իշխանության կազմակերպած այդ շոուին։ Մեր տեղեկություններով, Տոնոյանին ասվել է, որ նա ուղղակի պետք է հրաժարվեր հանձնաժողով ներկայանալու առաջարկից, քանի որ այդպիսով խայտառակ վիճակում հայտնվեց. բանն այն է, որ ստեղծված իրավիճակում իշխանություններն ամեն ինչ բարդում են նույն Տոնոյանի վրա. պատահական չէր, որ իր հարցազրույցներում անգամ Անդրանիկ Քոչարյանն էր ասում, թե ինքն այնպես է ընկալել, որ Դավիթ Տոնոյանն «ուզում է, ոնց որ թե, բոլորի մեղքը վերցնել իր վրա»։
Շատերի համոզմամբ, չնայած Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հիմնական թիմակիցներից մեկն է եղել, բացի դրանից, իշխանության քարոզչության հիմնական ուղղություններից մեկի իրականացնողը, իսկ հանձնաժողովի նիստում էլ փորձում էր փրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս սեփական իշխանությունը, առավել ևս՝ սեփական անձը փրկելու համար պատրաստ է ոչ միայն Տոնոյանին, այլև մնացած բոլորին «փուռը տալ»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...