Ինչպե՞ս է մարիխուանան ազդում սեռական կյանքի վրա
Մարիխուանայի հաճախակի օգտագործումը վիճակագրորեն կապ ունի սեռական ակտերի հաճախության եւ սոցիալական արգելքների կրճատման հետ։ Այս մասին հայտնում է Journal of Sexual Medicine–ը։
«Ի հեճուկս ընդունված պատկերացումների՝ այս թմրանյութը չի բթացնում սեռական հակվածությունը։ Ավելի շուտ մենք կարող ենք ասել, որ մարիխուանա ծխելը հանգեցնում է ավելի հաճախակի սեռական ակտերի։ Հետաքրքիր է, որ այդ արդյունքը հավասարապես ուժեղ է միայնակ եւ ընտանիք ունեցող մարդկանց մոտ եւ կախված չէ տարիքից, սեռից ու երեխաների առկայությունից»,– ասել է Սթենֆորդի համալսարանի մասնագետ Մայքլ Էյզենբերգը։
Այդ ամենը մատնանշում է, որ մարիխուանան կարող է առնվազն հոգեբանական կախվածություն առաջացնել եւ մեծացնել շանսերը, որ դրա սիրահարներն ապագայում կսկսեն նաեւ այլ թմրանյութեր օգտագործել նոր զգացողություններ փնտրելով։
Գիտնականները, վերլուծելով մոտ 50 հազար երիտասարդների տվյալներ, հայտնաբերել են, որ միջինում մարիխուանա չօգտագործած տղաներն ու աղջիկները սեքսով են զբաղվել ամսական 6 անգամ, իսկ այդ թմրանյութի սիրահարները՝ մոտ 7 անգամ։
Գիտնականները միաժամանակ հիշեցնում են, որ մարիխուանայի օգտագործումը նախկինի պես էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ կարող է դառնալ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում