Ադրբեջանը ներկայացրել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի իր տարբերակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
Ինչպես հաղորդում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությանը, Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով տեղաշարժի կարևորությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքուն վստահեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղարը նաև «ուրիշ» այլընտրանքային ճանապարհներ է նշել։ Ամերիկացի պաշտոնյան խոսել է նաև բանակցություններում դրական դինամիկայի պահպանման կարևորության մասին։
Ալիևն իր հերթին հումանիտար իրավիճակի և շրջափակման մասին հայտարարություններն անվանել է քաղաքական մանիպուլյացիաներ։
Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու առաջարկ է ներկայացրել, և դրան աջակցել են Եվրամիությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Իսկ Հայաստանը, ըստ նրա, դեմ է եղել բոլոր առաջարկներին։
Ալիևը ևս մեկ անգամ մեղադրել է Հայաստանին խաղաղ բանակցություններին խոչընդոտելու փորձի մեջ՝ մոռանալով հիշեցնել Բաքվի անվերջ սադրանքները, որոնք ինքն էլ քանիցս խոստովանել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ