Ադրբեջանի արձագանքը ոչ կառուցողական է. Վարդան Սարգսյան
Հայաստանից Արցախ ուղարկված հումանիտար օգնության բեռնատարները կանգնած են Կոռնիձորում, որևէ տեղաշարժ չկա, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Այսօր այդ հատված էին մեկնել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Սարգսյանը նշեց` սա լավ հնարավորություն էր վերջիններիս համար, որ ականատես լինեն` չնայած ադրբեջանական պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է բեռների ու մարդկանց տեղաշարժի համար, փակ է:
Դիվանագետները հանդիպել են Արցախից Հայաստան եկած ու Լաչինի միջանցքի արգելափակմամբ պայմանավորված Արցախ վերադառնալու հնարավորություն չունեցող անձանց հետ:
Ադրբեջանից հնչող արձագանքները, Սարգսյանի խոսքով, կառուցողական չեն, հաճախ կրում են սադրիչ բնույթ:
«Որևէ դրական բան չեմ կարող ասել, պատասխանները ոչ կառուցողական են»,- ասաց նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...