Ո՞վ է գլխավորելու «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական շտաբը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի պաշտոնում քննարկում են ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի թեկնածությունը։ Ցուցակը, հիշեցնենք, գլխավորելու է ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով մշտապես ղեկավարել է կուսակցության նախընտրական շտաբները։
Սակայն Սամսոնյանը, մեր տեղեկություններով, չի ընդգրկվի նախընտրական ցուցակում, եթե անգամ նրա անունը գրվի էլ, ապա չի լինելու առաջին կինը։ Առհասարակ, ընտրական ցուցակում գերակշռելու են բիզնեսի եւ այլ ոլորտների անկուսակցական ներկայացուցիչներ։
Օրերս Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան քվեարկություն էր հայտարարել կարգախոսի ընտրության համար՝ ներկայացնելով երկու տարբերակ. «Առաջ, նոր շնչով» եւ «Միացի՛ր առաջարկներիս»։ Ընտրվել է առաջին տարբերակը, որը նման է 2017-ի համապետական ընտրություններին ՀՀԿ-ի «Առաջ, Հայաստան» կարգախոսին։ ՀՀԿ-ի հետ ասոցացվելու մտավախություն չունե՞ք․ Խաժակյանը պատասխանեց․ «Որ բարեւում ենք իրար, Րաֆֆիի հե՞տ ենք ասոցացվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...