ՊՆ-ի УАЗ-ը Առինջ-Սևան ճանապարհին բախվել է հողաթմբին և կողաշրջվել, կան վիրավորներ
Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ «Մուրացանի» զինվորական հոսպիտալ:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...