Արգելել են դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.
«Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր:
Հայրենիքի ազգադավ իշխանությունը ԱՐԳԵԼԵԼ է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սև ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ:
Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում: Թուրքի իշխանությունները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ անում: Ասլան Ասլանյանի անունը դու՞ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...