Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
Էրեբունի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «44-օրյա պատերազմը Ավագյանների ընտանիքից խլեց միակ զավակին: Կարենը մի քանի ամիս էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը: Ընկերների հետ կռվեց և անմահացավ՝ հետմահու պարգևատրվելով արիության մեդալով:
Կարենի զոհվելուց որոշ ժամանակ անց Նելլի Ավագյանը հասկացավ. եթե կյանքը շարունակվում է, ուրեմն պետք է կրկին մայրանալ: Հղիության հաստատումից հետո եկավ «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոն: Այսպես «Էրեբունի» ծննդատանը սկսվեց Նելիի երկար ճանապարհը: «Էրեբունի» ԲԿ -ից ասում ենեն, որ Հղիի հուզական վիճակը, ապրումները, առողջական որոշակի խնդիրները բժիշկներին անընդհատ ստիպում էին վերահսկել սպառնացող վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկերը: Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի բժիշկների հետ հղիությունը հնարավոր եղավ հասցնել 36 շաբաթական ժամկետի, որից հետո ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը կատարեց կեսարյան հատումը: Փոքրիկը ծնվել է 3 կգ-ից մի փոքր ավելի քաշով, 47 սմ հասակով:
Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, ասում են՝ տանը Կարենի անունը նորից պետք է լսվի: Նելլի Ավագյանը երազում է. փոքրիկն իր հերոս եղբոր նման թող լինի՝ քաջ ու բարի: Մի քանի օրական Կարենը ստիպել է, որ որդուն կորցրած մոր դեմքին ժպիտ հայտնվի, հիմա նրանք ապրելու թե հույս, թե ցանկություն ունեն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...