ՔՊ-ական պատգամավորն ընտանյոք հանդերձ է գալիս ԱԺ
ՔՊ-ական պատգամավորներն ու նրանց օգնականները Ազգային ժողովը դարձրել են սեփական դուքանը, որտեղ ում խելքին ինչ փչում, այն էլ անում է՝ մոռանալով, որ աշխատում են պետության թիվ մեկ քաղաքական` օրենսդիր մարմնում, որն անգամ աշխատանքային դրեսկոդ է սահմանում։ Նախօրեին մեծ աղմուկ բարձրացավ Հայկ Կոնջորյանի օգնականի՝ փուչիկներով լուսանկարների պատճառով: Օգնականը որոշել էր հավերժացնել իր ծննդյան օրը՝ ԱԺ շենքի դիմաց լուսանկարվելով, սակայն այս օգնականը, ինչպես ասում են, «մենակ չէ»` խորհրդարանում իրեն տնավարի զգացողների շարքում։
Երեկ մեր լրագրողը նկատել է, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ընտանյոք հանդերձ է այցելել ԱԺ՝ ամուսնու եւ մանկահասակ դստեր հետ: Նրանք ԱԺ բուֆետում ճաշելիս են եղել: Պարզել է նաեւ, որ Պալյանի ամուսինը պատգամավոր կնոջ օգնական-խորհրդականն է: Ի դեպ, այս ԱԺ-ում եւս` նախորդների նման, պատգամավորների օգնականների, վարորդների ու փորձագետների թվում քիչ չեն նրանց ամուսինները, զավակները, հարսներն ու փեսաները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...