Իրավական ակտեր են խախտվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ժամկետների խախտումով է գործում։ Բանն այն է, որ արդեն երեք անգամ իրավական ակտեր են խախտվել։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեք անգամ փոփոխություններ են կատարվել իրավական ակտերում, բոլորն էլ՝ 2020 թվականին։ Այդ ակտերում հստակ նշված են ժամկետներ, թե երբ պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը, սակայն դրանք խախտվել են։
Այսինքն՝ սահմանված իրավական ակտի խախտումներ են եղել։ Հանձնաժողովն իր աշխատանքները պետք է ավարտեր դեռ 2022 թվականին, եւ վերահսկող պետք է լիներ վարչապետը, սակայն հենց Նիկոլ Փաշինյանն է խախտման հեղինակը։
Ստացվում է՝ կա նաեւ խորհուրդ, եւ մասնագիտական հանձնաժողովը ենթակա է այդ խորհրդին։ Խորհուրդը պետք է արձանագրեր խախտումները, բայց նրանք էլ աչք են փակել: Իսկ վերահսկողությունը պետք է իրականացներ ՀՀ արդադատության նախարարությունը՝ նախկին նախարար Կարեն Անդրեասյանը եւ արդեն ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանը:
Նրանք էլ դա չեն արել, քանի որ Նիկոլ Փաշինյանին չեն ցանկացել «նեղացնել» իրենց քայլերով:
Արդյունքում հանցագործություն է եղել, որը չի արձանագրվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...