75 հազար դոլար՝ էքսպոյի համար
«Հրապարակը» գրում է. Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-13-ն անցկացվել է էքսպո՝ «Իննոպրոմ-2023»-ը, որտեղ Հայաստանը եւս ունեցել է տաղավար։ Մասնակցել են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան, Ադրբեջանը ներկա է եղել բիզնես պատվիրակությամբ։
Թե ինչ է ցուցադրվել հայկական տաղավարում, էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ նշված չէ, սակայն բուն տաղավարն արժեցել է մոտ 36 մլն դրամ՝ 75 հազար դոլար։ Գումարը վճարվել է ռուսական «Սեվեն էքսպո» ՍՊԸ-ին։ Եվս 8 մլն 802 հազար դրամ նախարարությունը փոխանցել է «Բիզնես ինվեստ» ՍՊԸ-ին՝ գովազդային ծառայություններ մատուցելու համար։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի մասնակցության արդյունավետությանը, ապա նախարարությունը նշել է․
«Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են մի շարք գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ»։ Մնում է հուսալ, որ այդ համագործակցությունների արդյունքում Քերոբյանին կհաջողվի հետ բերել ծախսված 75 հազար դոլարը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...