Սյունիքի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ» բեռնատարը. Կան զոհեր
Հուլիսի 12-ին, ժամը 04։59-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1978 թ.) բախվել է կայանած «GAZ» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1961 թ.), ինչի հետևանքով «Ford Transit»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZ» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և դուրս բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...