Վարուժան Ավետիսյանի որդուն բերման են ենթարկել. նա մոտեցել էր Փաշինյանին ու նրա տիկնոջը
ՊՊԾ գնդի վրա հարձակման գործով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեղավոր ճանաչված եւ պատիժը ՔԿՀ-ում կրող Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս մասին տեղեկացնում է Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը:
«Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առեւանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքերով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ:
Երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ եղբայրս գտնվում է Կենտրոնի Ոստիկանության բաժնում: Եղբորս հեռախոսն անջատված է եւ չենք կարողանում կապ հաստատել իր հետ: Սա քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն եւ ուրիշ ոչինչ», – գրել է Վարուժան Ավետիսյանի դուստրը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...