Տարոն Մանուկյանին և ևս 9 մարդու դատում են դատախազության դիմաց տեղի ունեցած ցույցի համար. պատգամավոր
Տարոն Մանուկյանին և ևս 9 մարդու դատում են 2 տարի առաջ Դատախազության դիմաց տեղի ունեցած ցույցի համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը:
Նա նաեւ նշել է. «2021 թ․ ապրիլի 22-ին Դատախազության դիմաց՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ խաղաղ հավաք էր իրականացվել, որի ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ վանկարկել են նույն կոչերը, որի համար Սյունիքում մարդիկ բերման էին ենթարկվել։
Ցույցի հազարավոր մասնակիցներից դատախազություն առանձնացրել է 10 քաղաքականապես ակտիվ քաղաքացիներ (որոնց թվում Երկիր Մեդիա հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանը ), ովքեր մշտապես աչքի են ընկել գործող իշխանության դեմ անկաշկանդ տեսակետ արտահայտելով և հիմա նրանց դատում են Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։
Երեկ դատարանը տասը անձին մեղավոր է ճանաչել ապօրինի քերական գործով։ Տարոնը նրանց պատասխանել է այս կերպ։
Միայն հիշեցնեմ, որ Տարոնին բռնապետության բաստիոններն անցած տարի արդեն հասցրել են 6 ամիս բանտարկել մեկ այլ շինծու քրեական գործով, որը դեռևս ընթացքի մեջ է»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...